Բաժիններ՝

Ֆռռացնում է. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ: Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ: Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար դրամ:

Նա ոչ մի ավտոմեքենա չունի: Նա որևէ բանկում պահած փող չունի՝ ոչ մի լումա: Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի:

Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երևանում և ուրիշ ոչինչ: Անկեղծ, չափազանց անկեղծ և իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա:

Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաև Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը: Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որևէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերևս չի ներկայացրել:

Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա»:

Հոդվածի շարունակությունը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս