Պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը դեկան կընտրվի

«Առավոտ»-ը գրում է. Այսօր Գյումրիի մանկավարժական համալսարանում կկայանան դեկանի ընտրություններ։ Օտար լեզուների ֆակուլետի դեկանի թափուր տեղի համար ընդամենր մեկ թեկնածու է աոաջադրվել՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը։ Տիկին Մելիքյանը ռուսաց լեզու է դասավանդում այս բուհում։ Թերթը հիշեցնում է, որ անցյալ տարի մեծ սկանդալ էր ծագել այս ֆակուլտետում, անգամ քրեական գործ էր հարուցվել, քանի որ օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի աոաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ էր ստացել։ Արդյունքում աշխատանքից ազատվել էին օտար լեզուների ֆակուլտետի դեկան, ճանաչված մասնագետ Սայա (Սահականույշ) Գրիգորյանը, ինչպես նաեւ ոասաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, ով «հեռակա կարգով» գնահատական «ստացած» ուսանողուհու մայրն էր։ Ինչ վերաբերում է տիկին Մելիքյանին, հենց նա էր եղել ուսանողուհուց անմիջական քննություն ընդունողը եւ նրա ստորագրությամբ էր գնահատականը նշանակվել, սակայն սկանդալն ավարտվեց նրանով, որ որոշ մասնագետներ ազատվեցին աշխատանքից, գործն էյ կարճվեց, իսկ պատգամավորի մայրն անմասն մնաց այդ ամենից։

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի Մ. Նալբանղյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հաստատել է, որ իսկապես բնաշխարհագրական եւ օտար լեզուների ֆակուլտետների դեկանների ընտրություններ են կայանալու, ու յուրաքանչյուր ֆակուլտետի համար մեկական թեկնածու է աոաջադրվել։
«Այո, մեկ թեկնածու է, բաց որեւէ մեկը որեւէ մեկին չի արգելել թեկնածութուն աոաջադրել, եթե առաջադրվել են մեկական թեկնածուներ, չես էլ կարող ընտրությունները չկազմակերպել։ Գիտխորհրդի նիստը վաղը ժամը երեքին է, այն բաց է, ցանկացողները կարող են լուաբանել»,– հայտնել է ռեկտորը։

Կարդացեք «Առավոտ» օրաթերթում:

Տեսանյութեր

Լրահոս