
Յուրի Վարդանյանի որդին КГБ-ում է

«Հայկական Ժամանակը» գրում է. Թմրանյութեր պահելու կասկածանրով ավելի քան մեկ շաբաթ առաջ հայ-իրանական սահմանի մոտ ձերբակալված սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը պահվում է «Երեւան-Կենտրոն » քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ-ում)։ Երեկ, երբ «Հժ» թղթակիցն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից փորձել է պաշտոնապես ճշտել, թե որտեղ է պահվում նախարարի որդին, հրաժարվել են հարցին պատասխանել, նշելով, թե նշված անձը չի ցանկանում, որպեսզի իր գտնվելու վայրի մասին տեղեկությունը հրատարակվի։ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել նաեւ, որ սպորտի նախարարի որդու շահերը պաշտպանելու Է հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը։ Վերջինս երեկ մի քանի բավական ուշագրավ դետալ էներկայացրել կրտսեր Վարդանյանի և նրա գործի մասին։
Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: