Դժբախտ դեպք Վարդենիսում. 4 երեխաների հայրը հանքավայրում խեղդամահ է եղել

«Ժողովուրդը» գրում է. Կիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում կրկին դժբախտ դեպք է գրանցվել։ Օրաթերթին հայտնի է դարձել, որ 4 երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում , առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել։ Վարդենիսում չկան աշխատատեղեր, չկա բարեկեցիկ ապրելու հեռանկար։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ հանքը, ըստ էության, նորմալ չի գործում, եւ տարիներ առաջ անգամ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե։ Սա նշանակում է, որ Հայաստանի ընդերքը թալանվում է երկու ուղղությամբ՝ մասնավոր ընկերության եւ շարքային քաղաքացիների կողմից։ 30-ն անց Վ. Սաղաթելանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վարդենիս քաղաքում։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում

Տեսանյութեր

Լրահոս