Ասոցացման համաձայնագիրը գաղտնի չի պահվել. Զդիսլավ Ռաչինսկի
«Առավոտը» գրում է. Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում լսելով օրաթերթի թղթակցի պատասխանը, թե տեղյակ չենք՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային Միությունը՝ նկատել է. «Դրանում է հարցը։ Ասեմ ավելին՝ որքանով ես եմ տեղեկացված ուկրաինացի գործընկերներից՝ ուկրաինական կողմը նույնիսկ պաշտոնապես չի ստացել Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը, թեև նրանց հրավիրում էին այդ կառույց։ Չի կարելի ասել, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ գաղտնի էր պահվում, որովհետև այդ փաստաթղթի նախապատրաստմանը հայկական կողմից մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ փորձագետներ, քաղաքական գործիչներ։ Այդ համաձայնագիրը հայտնի է շատերին՝ կառավարությանը, և վստահ եմ, որ այն հայտնի է նաև մեր ռուս գործընկերներին, ու նրանք գիեն, որ դա ընդամենը կարգավորող փաստաթուղթ է։ Ես ընդունում է, որ փաստաթղթի չհրապարակելու հանգամանքը որոշակի շահարկումների առիթ է հանդիսացել։ Բայց համաձայնագրի կողմերը Եվրահանձնաժողովն ու Հայաստանն են, և որքան հասկանում եմ՝ որևէ կողմ դրանից չի հրաժարվել, և այն մնում է սեղանին, այո, բայց առայժմ այն առաջ չի ընթանում»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։