
ՀՀ-ում կդադարեցվի հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը

2014 թվականի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը։ Այս տեղեկությունը կենտրոններից հաստատում են, սակայն առայժմ պաշտոնապես հրաժարվում են այդ մասին խոսել։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով 2008-ից հիմնադրված կենտրոններում (կոչվում են նաեւ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններ) ՀՀ քաղաքացիներին անվճար իրավական խորհրդակցություն եւ աջակցություն են տրամադրում։ Կենտրոնի աշ֊խատակիցների փոխանցմամբ. ԱՄՆ ՄԶԳ֊ը մտադիր Է 3 ամսից դադարեցնել ֆինանսավորումը։ Սա նշանակում Է, որ գործազուրկ կդառնան Երեւանում եւ տարբեր մարգերում թվով 11 ՇՊԱԿ-ների աշխատակիցները՝ մոտ 40 իրավաբաններ։ Կենտրոնները գործարկող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը երեկ հրաժարվել Է փակման մասին «ՀԺ»-ի թղթակցի հարցին պատասխանել. «Երբ մեր կայքում այս մասին հաղորդագրություն տեղադրենք, կարող եք ձեր հարցերի պատասխանները ստանալ»,– փոխանցել է նա խոսնակի միջոցով։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: