Տեմպի կորուստ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվեւ 1992-ի ամռանը։ Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետեւաբար նախագահ Տեր-Պեարոսյանի իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետեւանքներ կունենան մեր երկրի համար։

Մոտավորապես նույն ժամանակներում լուսահոգի Տիգրան Հայրապետյանը հոդված էր գրել, որը կոչվում էր «Նախագահական ցուգցվանզ», որտեղ ապացուցվում էր, որ նույն աոաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, եւ ամեն մի քայյ բերելու է իրավիճակի վատթարացման։

Ուզում եմ ասել՝ թե փաստարկները, թե ձեւակերպումները 21,5 տարում չեն փոխվել, եւ դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբեք երանելի, անվտանգ վիճակում չի եղեյ եւ տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան եւ կլինեն մահացա սպաոնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությանը։ Ընդդիմությանը մշտապես ասել եւ ասելու է, որ սպաոնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, եւ միակ ելքը նախագահի հրաժարականն է։ Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, եւ երբ Էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի Է, Եեւ կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը։

Ես այդ 21,5 տարիների ընթացքում միշտ այդ պահանջներին դեմ էի, բայց ոչ այն պատճառով, որ մեր երեք նախագահներն անթերի են եւ մշտապես, բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ են ընղու֊ նեյ։ ճիշտ հակառակը՝ երեքն Էլ կոպիտ սխալներ են գործել։ Թերեւս դրական ստումով կառանձնացնեի աոաջին նախագահին, որը մինչեւ 1994 թվականի մայիսը երկիրը տարավ շատ նեղ եւ միակ հնարավոր «միջանցքով»։ Բայց ահա զինադադարից հետո, երբ եկավ պետական շինարարութւան ժամանակը, նա գնաց ուժային, «սապոգային» ճանապարհով՝ հիմք դնելով այսօրվա արատավոր համակարգին։
Ես հրաժարականներին դեմ եմ երկու պատճաոով։ Աոաջինն այն Է, որ անարդարության, կոռուպցիայի, թալանի համակարգը, որը եղել Է եւ կա Հայաստանում, պայմանավորված չէ նախագահի անձով։ Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն եւ իշխանություն։ Ընդդիմադիրները մոլորության մեջ են, երբ կարծում են, որ Բաղրամյան 26-ը «գրավելով» նրանք կփոխեն իրավիճակը։ Իսկ արտաքին հարվածների ուժգնությունը ուղիղ արտա ցոլումն Է պետական համակարգի թողության։

Երկրորդ պատճառն ավելի պրագմատիկ է՝ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա։ Այդ պահանջը միայն վնաս Է բերում ընդդիմությանը, որովհետեւ նույն շախմատային լեզվով ասած՝ տեմպի կորուստ է, երբ դա առաջ ես քշում քո ֆիգուրը, հակառակորդդ հակաքայլ Է ձեռնարկում, եւ դու ստիպված ես ֊այդ ֆիգուրը նույն տեղը դնել։ Քո դիրքը մնում է նույնը, իսկ մրցակցիդ դիրքը լավանում Է։

Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս