Վարչապետը նախընտրում է թանկաժեք չարտերային չվերթերը

«Ժողովուրդը» գրում է.  Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով ինչը ենթադըում Է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։ Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ Էլ՝ Բրյուսել։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով։ Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին՝ Երևան–Ռոստով-Երևան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել)  մեկը համընկել է վարչապետի  ուղղության հետ։ Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին։ Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում Է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների «ոլոլորտը», մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը ևս նրա սեփականությունն Է։ Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»–ի նախագահը Դավիթ Հարությունյանի եղբայրն Է։

 

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031