«Նունեի համերգի պատճառով ուսանողները տուգանվել են»

«Ժողովուրդը» գրում է. Անկախության օրը Նունե Եսայանի համերգի համար հատկացված 54 մլն դրամը, ինչպես արդեն տեղեկացրել է թերթը, հատկացրել է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է շնորհում հայ ուսանողներին աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ «Երկիրին» հայտնի է դարձել, որ երգչուհու համերգի պատճառով հիմնադրամն ուշացրել է արտասահմանյան բուհերում սովորող երիտասարդների ուսման վարձերի փոխանցումները, ինչի արդյունքում ուսանողները ստիպված են եղել տուգանքներ վճարել բուհերին։ Օրինակ՝ աշխարհի առաջատար բուհերից մեկում սովորող մի քանի ուսանողներ պարբերականին ասել են, որ ուսման վարձի ուշացման հետեւանքով ստիպված են եղել վճարել 150-ական ԱՄՆ դոլար տուգանք։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս