
Ջաղինյանը աջակցություն է խնդրում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը երեկ, պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցերին, ասել է, որ չնայած Հանրայինում հիմնական կազմի փոփոխության չկա, այնուամենայնիվ կլինեն կադրային փոփոխություններ՝ պայմանավորված զուտ պրոֆեսիոնալ չափանիշներով։ «Չէ՝ որ հեռուստահաղորդումներն անհնար Է նկարահանել կարծրացած մոտեցումներով եւ տիպերով։ Չէ՞ որ մարդկանց փոփոխություն պետք է կատարվի, որպեսզի հնարավոր լինի այդ ծրագրերն իրականացնել»,–ասել է Ջաղինյանը։ «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե կլինե՞ն փոփոխություններ «Առաջին լրատվականի» աշխատաոճում. կցուցադրվե՞ն մեր իրականությանն առնչվող ռեպորտաժներ, Հանրային հեռոատաոադիոընկերության խորհրդի նախագահը պատասխանել է. «Ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Եթե մամուլի եւ հանրության աջակցությունը լինի, կստացվի»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: