Գյուղացիներին խաբել և անորակ սերմ են տվել, և այժմ դատարանի միջոցով պահանջում են դատարանի պարտքը

ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Մոտ 75 գյուղացիներ 2011թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմնագրով ստացել են հացահատիկի սերմ, որը ցանելուց հետո, սակայն, որևէ արդյունք չեն ստացել։ Գյուղացիները պնդում են, որ վերը նշված ՊՈԱԿ-ը բարձր բերքատվության սերմացուի փոխարեն Ռ֊Դ–ից ներկրել է տարբեր տեսակի սերմերի խառնուրդ, որը չի ենթարկվել պետական սորտափորձարկման։

էլիտար ցորենի ցանքսերը կատարելու համար բնակիչները ստիպված գրավադրել են իրենց տները և ունեցվածքը, սակայն հիմա ՀՀ ԳՆ-ը դատարանի միջոցով փորձում է գանձել, գյուղացիների պնդմամբ, այդ անորակ սերմացուի պարտքը։ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության թույլտվությամբ սերմերը պետք է ներկրեր Ռուսաստանի Դաշնությունից՝ Ստավրոպոլի երկրամասից։

Սակայն, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. փետրվարի տասի ստուգման արդյունքների, այդ ՊՈԱԿ-ը մեզ տված սերմացուները ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ից պարզապես ձեռք բերելու փոխարեն ձեռք է բերել ՌԴ-ի «Հացահատիկային ընկերությունների միավորում» ԲԲԸ-ից, այսինքն՝ տարբեր տեղերից հավաքված խառը պարենային հացահատիկի սերմացուներ էին դրանք, բայց էլիտար սերմի անվան տակ բաժանեցին մեզ։ Աշնանը ցանեցինք, լավ չբռնեց, գարնանը՝ նույնպես։

Գյուղնախարարության անկախ հանձնաժողովն էլ եկավ, ստուգեց ու տեսավ որ ցրտահարվել է։ Եկան, արձանագրեցին, որ բերք չի սպասվում, ու գնացին։ Հիմա էլ բոլոր շահառուներին հանձնել են դատարանների ձեռքը։ Իսկ մարդիկ էլ ստիպված գրավադրել են իրենց տները, ունեցվածքը։ Այն մարդիկ, որոնք աշխատում են, իրենց աշխատավարձ չեն վճարում։ Ես երկրորդ կարգի թոշակառու եմ, բայց իրավունք չունեմ թոշակ ստանալ։ Արգելանք են դրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ գրույցում պատմել է Վարդենիսի բնակիչ Սոս Բարսեղյանը։

Անելանելի վրճակում հայտնված գյուղացիները նշել են, որ այս ամենի պատասխանատուները ԳՆ «Սերմերի գործակալություn» ՊՈԱԿ-ի մասնագետներն են, որոնք իրենց տվել են «հիբրիդային պոպուլյացիայի սերմեր»։ «Դրանք ունեն արդյունաբերական նշանակություն և ոչ մի կապ չունեն սերմնաբուծության զարգացման հետ։ Իսկ սերմնաբուծությանը սիրում է մաքուր և ճիշտ աշխատանք։

ՌԴ-ից բարձր բերքատվության սերմացուներ ներկրելու փոխարեն ներկրել են տարբեր տեսակի սերմերի խառնուրդ։ Մենք տեղյակ ենք, որ դրանք չեն ենթարկվել պետական սորտափորձարկման։ Ու նույնիսկ պարզել ենք, որ ըստ ՎՊ ստուգման արդյունքների՝ այդ նպատակով հատկացված փողերը սորտափորձարկման կայաններում օգտագործվել են այլ նպատակների համար՝ հօգուտ իրենց գրպանների։ Իսկ մեզ տրամադրված սերմացուները առանց պետական սորտափորձարկման կայանների թույլտվության վագոններից հապճեպ ձևով մեզ բաժանվեցին՝ առանց որևէ ուղեկցող փաստաթղթերի՝ բացի պայմանագրից, որտեղ նույնիսկ գրված չէ, թե ինչ սորտի սերմացու է տրվում մեզ։ Ընդամենը նշված է էլիտար սերմացու և վերջ»,-ներկայացրել է Բարսեղյանը։

Հետագայում բնակիչների կողմից ձեռք բերված արտոնագրերից պարզվել Է, որ ՌԴ-ից ներկրված սերմերը հիբրիդային սերմացուներ են, որոնք նախատեսված են եղել ՌԴ-ի մարզերի համար։ Նրանց խոսքով՝ նույնիսկ ցուցումներում է գրված կիրառման ձևը։ «Այն պետք է միայն օգտագործել Կրասնոդարի երկրամասից սկսած՝ Ադիգեյի Հանրապետության, Ստավրոպո լի երկրամասի կենտրոնական և նախալեռնային շրջաններում, այլ ոչ թե Վարդենիսի ցրտաշունչ ձմեռ ունեցոդ շրջանում։ Արդյունքում ստեղծվեց այն վիճակը, որում մենք հայտնվել ենք։ Հիբրիդային պոպուլ յացիաները հիմնականում կիրառվում են արդյունաբերական նպատակներով»,–զայրացած նկատել է Նորակերտ համայնքի բնակիչ Հովհաննես Մխիթարյանը։

Գյուղացիները համոզված են, որ ՎՊ ստուգման արդյունքները թաքցրել են Սերժ Սարգսյանից։ «Անպատիժ են մնացել։ Մենք պահանջում ենք պարզել՝ ով է այստեղ իրական մեղավորը՝ ԳՆ-ի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, թե խեղճուկրակ գյուղացիների ցանքերը։ Ազատե՛ք մեզ դատական ատյանների ճիրաններից։ Եվ այս հարցում կառավարության միակ օգնությունը յոթ հարյուր դրամը չորս հարյուր քսան դրամի վերածելն է (էլիտար սերմացուի մեկ կիլոգրամի համար, -Ս. Հ)։ Մենք հիմա չենք կարողանում վճարել այդ գումարները, քանի որ ցանքերի ծախսերը կատարելու համար մենք մեր տները և ունեցվածքը գրավադրել ենք»,- վրդովված նշել է Սոս Բարսեղյանը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօվա համարում

Տեսանյութեր

Լրահոս