Պուտինին ՀՀ-ում սպասում են դեկտեմբերին սկզբին
«ՀԺ»-ն գրում է. Հայաստանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները։ Այցի կազմակերպմամբ զբաղված չինովնիկները «ՀԺ»-ին հայտնել են, որ Պուտինին ՀՀ-ում սպասում են դեկտեմբերին սկզբին։
Պուտրնի ՀՀ կատարելիք բազմաչարչար այցի մասին խոսվում է արդեն մեկ տարի շարունակ։ Այս ընթացբում այցի տարբեր ժամկետներ են նշվել, այդ թվում նաեւ ՌԴ ներկայացուցիչների կողմից, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի հնչել։ Հաշվի առնելով Մաքսային միության եւ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շուրջ ընթացող գործընթացները՝ Պուտինի այցի մասին մինչեւ վերջին պահն էլ պաշտոնական հայտարարություն չի լինի, այն պարզ պատճառով, որ այցն այս անգամ էլ վերջին պահին կարող է չեղյալ հայտարարվել կախված առաջիկա զարգացումներից։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում