Զոհրաբ Մնացականյանը Լուկաշենկոյին չի մեկնաբանում
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է ասել պարոն Լուկաշենկոն»,-երեկ խորհրդարանում լրացրոդների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անղրադաոնալով Բելառուսի նախագահի այն հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը։ Լրագրողներից մեկի հարցին ինչո՞ւ Արևելյան գործընկերության ներկայացուցիչները հասան Վրաստան, բայց Հայաստան չեկան, փոխնախարարը պատասխանել է, որ դա ընդամենը օրակարգերի խնդիր է եղել, այյ խնդիր չի եղել։ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության միջև հակասությունների վերաբերյայ հարցին էլ պատասատասխանել է, որ կան տարբեր նորմերի համապատասխանեցման հարցեր, որոնք ինչ-որ չափով համընկնում են, ինչ-որ չափող կարող են տարբերվել և այս առումով մենք պետք է ավեյի ուշադիր լինենք մեր հանձնառություններում, որպեսզի չստեղծենք անհամապատասխանության նորմերի և ստանդարտների ինտեգրացիոն այն ուղղության միջև, որի մեջ մենք այսօր ներգրավված ենք։ Զոհրաբ Մնացականյանը եղել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ հիմնական բանակցողը։ Լրագրողները հետաքրքրվեցին ինչո՞ւ ինքը չընդդիմացավ, երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը։ «Այսինքն ՝ դուք ի՞նչ նկատի ունեք։ Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարն եմ, ես աշխատում եմ Հայաստանի կաոավարության համար և երկրի համար»,-ասել է նա։ Հարցին, թե ինչո՞ւ էին բանակցում չորս տարի, եթե պետք է Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշում կայացներ, պատասխանել է. «Հայաստանը և Եվրամիությունն ունեն հարաբերություններ, որոնք ունեն իրավական հիմքեր։ Այդ իրավական հիմքերն այսօր համագործակցության և գործընկերության պայմանագրերն են, այդ հիմքերը կարիք են ունենում նորոգման: Մենք զարգացնում ենք այդ հարաբերությունները, խորությունը, թե ինչքանով կարողանանք աոաջ գնալ… դա շարունակական գործ է լինելու։ Այո, Ասոցացման պայմանագիրը մեզ տալիս էր մեկ հնարավորություն՝ գնալու ինչ-որ մի ավելի խորը ուղղությամբ, մենք որքանով կկարողանանք պահպանել խորությունը… Մենք ունենք Վիլնյուս և ունենք կյանք Վիլնյուսից հետո», -ասել է նա։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: