Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը: Բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական դրաման:
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նման խոսելաոճն ինձ բնորոշ չէ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միշտ ուշադրությամբ հետեւում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Գտնում եմ, որ նրանց մտադրությունների մասին ես իրավազոր չեմ խոսելու: Այդ մասին կարող են արտահայտվել իրենք, կամ իրենց իրավական ներկայացուցիչները:
Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երեւան եւ այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում եւ «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ:
Վերադառնալով զորամասի շտաբ, Երանոսյանը իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել է կոչումով ենթասպա, լողի մարզիչ Մարինե Հովսեփյանի ուղղությամբ եւ առանց պատճառի պահանջել է դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից։
Դեռեւս գարնանը խոսակցություններ կային, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է գլոբալ փոփոխություններ իրականացնել կառավարությունում, պաշտոնանկ անել անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բայց ապրիլյան պատերազմը կանխեց դա: Իսկ վերջին իրադարձությունները որոշակի փոփոխությունների համար հարմար պահ ապահովեցին, հատկապես որ թե՛ «Սասնա ծռեր» խումբն ու Հիմնադիր խորհրդարանը, թե այդ օրերին հրապարակ ելած հասարակությունը փոփոխություններ էին պահանջում:
Պատկերացրեք մի շարքային, ոչ պաշտոնավոր ՀՀԿ-ականի, որը մասնավոր զրույցներում բավականին խիստ բառերով «քլնգում է» իշխանությանը: Հարցրեք նրան` նա պատրա՞ստ է գնալ Ազատության հրապարակ եւ ցուցադրաբար այրել իր կուսակցական տոմսը: Ոչ: Լավ, եթե մոռանանք թատերական ժեստերի մասին, նա պատրա՞ստ է դիմում գրել իր կուսակցական բջիջի ղեկավարին` ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին: Ոչ: Լ
Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա՝ խնդրեցի փակել: Եվ ես եւ տղաներս դեմ ենք ենք այդ եղանակով գումար հավաքելուն: Ես կարծում եմ, որ ճիշտն այն է, որ այդ անձնական հաշիվների փոխարեն մեկ ընդհանուր ֆոնդ բացվի եւ հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերվի՝ իրավական եւ մնացած այլ անհրաժեշտ մասերով:
Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված եւ վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները` քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին:
Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում:
Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղի տղաները նկատել են նրան. «Մեր գյուղի տղաները բռնել են, տարել, հանձնել սահմանապահ զորքերին»,- պատմեց գյուղապետը.
«Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ: Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել»:
Ըստ պաշտոնական թարմ տվյալների՝ ՀՀ մշտական բնակչությունը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել 12 միլիոն 995.1 հազար մարդ։ Անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել 110 հազար 400ով։
Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել Է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։
Սարդարապատի հաշահամալիր», Հարց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր առջև խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին իրենց զենքերը և հանձնվեցին իրավապահներին։ Խորենացու փողոց և գունդ տանող բոլոր ճանապարհները երեկ դեռ փակ էին։
Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին։
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առայժմ ոչ միայն չի ցանկանում պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլև պաշտպանում է նրան: ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմիցս է հնչեցվում նրա պաշտոնանկության պահանջը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում գործող «Իջևանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել։
Սակայն մայիսին «ավելցուկը» արդեն 5 մլրդ դրամ էր։ Ըստ ՊԵԿ-ի երեկվա տեղեկանքի՝ հունիսին հավաքագրվել է 92.3 մլրդ դրամ, ինչը ընդամենը 1.6 մլրդ դրամով է ավելի քան 2015 թ. հունիսի ցուցանիշն էր։ Կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի «փուքսը նստել է», և դա անսպասելի չէր։
Մինչ ՊՊԾ գնդում 31 զինված անձ ռեմբոյական վարքագիծ է դրսևորում, այս իրավիճակից փորձում են մաքսիմալ օգուտ քաղել գնդից ոչ հեռու գտնվող Խորենացի փողոցում ներկա քաղաքական դեմքերը:
Իսկ ինչ-որ մեկը հո՞ղ է հանձնում։ Իսկ նախագահի հրաժարականը, բնականաբար, ճիշտ չէ՝ ընտրություններով է նախագահն ընտրվում, ընտրություններով էլ պետք է փոխվի։ Ես կարծում եմ, որ այդ խումբն ինչ-որ հովանավորներ ունի, որոնք ուզում են ապակայունացնել երկիրը։ Հիմա ամբողջ աշխարհը, Թուրքիայի դեպքերը թողած, մեր մասին է խոսում, որը շատ վատ է։
Մենք պետություն ենք, որը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, Ադրբեջանն ուզում է իբր թե իր տարածքները հետ վերցնի, որոնք, սակայն, իր տարածքները չեն, պատմական տարածքներ են։ Մենք դեռ պատերազմի մեջ ենք, մեզ պե՞տք է Հայաստանում հեղափոխություն, հեղաշրջում անենք։
«ժողովուրդ»-ն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ՀՀ Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»։
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթար Բաղդասարյանը հանձնարարել է վճարել իրեն պատկանող ՀՅ հեոուստաընկերության աշխատողների աշխատավարձը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները օրերս Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը, հարցաքննվելուց բացի, նաեւ ինչ-որ այլ քննչական գործողությունների է մասնակցել։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ։ Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթաևել, որ այն արագ տեմպերով աճի։
Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների, աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից։
Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: