Պատերազմը՝ լակմուսի թուղթ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ մեկնած օլիգարխների «կամուֆլյաժավոր» լուսանկարները, տեսախցիկների առաջ հերոսական հարցազրույցներ տվող գեներալները, մի քանի մեքենա կամ մեկ ամսվա աշխատավարձ փոխանցած որոշ կազմակերպություններ էժան դիվիդենտներ շահելու նողկալի ծրագրեր էլ կարող են ունենալ՝ նորմալ է։ Բայց այս օրերին մենք բոլորովին այլ բանի ականատեսն ենք, եւ դա ջերմացնում է մեր հոգիները։ Հայտնի դերասաններից մեկը մի մեքենա օգնություն էր տանում Ղարաբաղ իր անձնական միջոցներով, երբ խնդրեցինք փոքրիկ լուր տալ թերթում, թախանձագին խնդրեց ոչինչ չգրել, ավելի մեծացնելով հարգանքն իր հանդեպ։ Մաշտոցի պուրակում քաղաքացիների բերած օգնությունը համակարգող երիտասարդները, նկատելով կողքից իրենց նկարող անձին, հատուկ խնդրել էին սոցցանցերում հանկարծ լուսանկար չտեղադրել։ Գործարարներից մեկը զանգել էր եւ համառորեն խնդրում-պահանջում էր հանել իր տրամադրած օգնության մասին լուրը։ Ահա իրական բարեգործությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս