Բաժիններ՝

Վիկտորիա Բեքհեմը բացահայտել է արտաքինի հետ կապված իր գլխավոր բարդույթը

Բրիտանացի երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը բացահայտել է իր արտաքին տեսքի հետ կապված անսպասելի բարդույթը։ Նա այս մասին պատմել է Ինստագրամի իր էջում։

51-ամյա Բեքհեմը թողարկել է կոսմետիկայի իր սեփական ապրանքանիշի՝ Victoria Beckham Beauty-ի համար նոր տոնային կրեմ, որն էլ անձամբ գովազդել է։ Վերջինս հայտնել է, որ երկար ժամանակ ունեցել է բշտիկների խնդիր։

«Ես շատ էի ամաչում իմ մաշկի խնդիրների համար, ուստի այս բանաձևը չափազանց լավը ստացվեց»,- խոստովանել է Վիկտորիան:

Միաժամանակ երգչուհին հավելել է, որ նախընտրում է չեզոք երանգների դիմահարդարում և երկար տարիներ է՝ հրաժարվել է մաշկը գրգռող միջոցներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930