Բաժիններ՝

Հայաստան-Պորտուգալիա նախախաղային մարզումներին լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ անձանց․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել․

«Այսօր՝ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների նախախաղային մարզումների ժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ՝ մեդիայի հետ առնչություն չունեցող մարդկանց, երբ փորձել են մարզմանը ներկայանալ նախկինում տրամադրված բեյջերով…

Այս ոչ պրոֆեսիոնալ պահվածքի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչները ստիպված խստացրել են հսկողությունը, դա էլ հանգեցրել է այլ լրագրողների դժգոհությանը:

Հարգելի՛ գործընկերներ, հորդորում ենք վաղը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին, չկրկնել այսօրվա փորձերը, հարգել միմյանց աշխատանքը և հիշել, որ բեյջը կարող է օգտագործել միայն այն անձը, ում այն տրված է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930