
ԴԱԻՇ-ի խմբավորման կազմում Հայաստանի 1 քաղաքացի կա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը զեկույց է հրապարակել ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») կազմի մեջ մտնող օտարերկրացիների ծագման ու թվի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2013-14թթ. խմբավորմանը միացել են 15 000 նոր անդամներ, որից 1-ը Հայաստանի քաղաքացի է։
Նշվում է, որ նոր անդամներից ոչ ոք Հայաստանում չի բնակվել։ Նշված ժամանակահատվածում ահաբեկիչների շարքերն են համալրել Ադրբեջանի՝ 107, Թուրքիայի՝ 212, Իրանի՝ 10 և Վրաստանի՝ 2 քաղաքացի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: