Ինչու Մոսկվան հրադադար պարտադրեց. «Առավոտ»
Մոսկվան՝ դիրիժորի դերում
Ակնհայտ է, որ ապրիլի 2-ից Մոսկվան իր ձեռքը վերցրեց ղարաբաղյան կարգավորման ղեկը։ Սա մի կողմից նշանակում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի էական թուլացում, կրկին ՝ ո՛չ հրադադար, ո՛չ ռազմական թեժ գործողությունների փուլ եւ նոր՝ հայկական կողմի համար բարդ բանակցություններ։
Զուգահեռաբար Ալիեւը շարունակեի է լարված պահել իրավիճակը։ Թե ղարաբաղյան շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվածաթյունն այսօր էյ պահպանվում է. հայ դիրքապահների ուղղությամբ շարունակում են կիրառել հրաձգային այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանետներ, բայց Մոսկվան լայնածավալ բարոզչաթյուն է իրականացնում այն մասին, որ ի շնորհիվ Ռուսաստանի հրադադար է կնքվել։ Սակայն Մոսկվան խուսափում է մատնանշել պատերազմը սանձազերծողին, զերծ է մնում այս փուլում բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ-ի վերադարձի ՝ հայկական կողմի պահանջի շուրջ տեսակետը հստակ ձեւակերպելուց։
Հիշեցնենք, որ Ալիեւի սանձազերծած պատերազմի չորրորդ օրը կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռբ բերվեց Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի գյխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում։ Այս լուրը ստացվեց կառավարության նիստում ապրիլի 6-ին, այն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Աեյրան Օհանյանը՝ նշելով, որ նախորդ օրը Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳՇ պետերը, ու ձեք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության անցկացրեց Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել էր «հայ-ադրբեջանական հակամարտության թեման՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում»։
Մոսկվան այսօր էլ շարունակում է ղարաբաղյան զարկերակի վրա պահել ձեռքը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 11-ին հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությանը։ «Մենք մտահոգ ենք ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում պահպանել զինված բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ դրանց խախտում, եւ, բնականաբար, շահագրգռված ենք, որ քաղաքական պլանում դրական փոփոխություններ կատարվեն այդ բավական ոչ պարզ հակամարտության կարգավորման մասին պայմանավորվածությանը հասնելու ուղղությամբ»,– ասել է նա։
Ապրիլի 10-ին, համաձայն ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Սերգեյ Լավրովն ում ԱՄն պետքարտուղար Ջոն Քերին ողջունել են ՌԴ հակամարտության գոտում ձեռք բերված պայմանավորվածությունները և պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։
Լավորվը 2016թ. ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ ծավալուն հարցազրույց տվեց ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որում նշեց. «Մենք հետեւում ենբ իրավիճակին։ Գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան այս ռեժիմին։ Շատ կարեւոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համատեղ հայտարարություններում՝ դեոեա 3-4 տարի առաջ»։ Նա որոշակի մանրամասներ էր բացահայտել բանակցային գործընթացից. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ նախագահ Մեդվեդեւը աոաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը՝ Ղարաբաղին կից շրջանները ազատելով, միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաեւ առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։ Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռեւս վերջնական չէ, բայց այն գոյության ունի, եւ դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին եւ կիրառության մեջ դնել դրանք»։
Սոսկվան չի թաքցնում, որ աոանձին է ձգտում պայմանավորվածությունների հասնեւ հակամարտության կողմերի հետ։ Լավրովն այդ օրն արդեն իսկ խոսում էր Ռուսաստանի գործոնի մասին. «ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից բացի՝ Ռուսաստանը հանդես է գալիս նաեւ սեփական նախաձեռնություններով։ Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնամ են բանակցային սեղանին. Ալիեւի հետ մենք քննարկել ենք նաեւ այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: