«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը, ի վերջո, առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, բայց ոչ թե ՀՀԿ-ից կամ «Քաղաքացիական պայմանագրից», այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ Արմավիրի մարզը ներառող թիվ 6 ընտրական տարածքում:
Այսօր մինչ ժամը 18:00-ը, քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վահագն Իսահակյանը հայտարարագրել է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս պահից սկսած, երբ ուշացած ու հանկարծակի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը որոշեց դառնալ «հեղափոխական» ու սատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռ նաեւ սկսեց լուրեր տարածել, թե ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել ու մտադիր է այն ընդունել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուշագրավ նախագիծ է մշակվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, աշխատանք փնտրող անձանց` մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսել որոշակի հարկային արտոնություններ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով:
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է երկու առանձնատուն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր: Թերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել:
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի եւ ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում եւ հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել:
«Իրավունք» թերթը գրում է. «Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն, ով մշտապես լինելով նախկին իշխանությունների թիմում, առաջինը շտապեց շամպայն բացել՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, հիմա էլ, կարծես, նոր հանգրվան է գտել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «պայքարի» մեջ է մտել «Վահրամ Առաջին» ընկերության հետ: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:
Ինչպես արդեն հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը նախօրեին վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ Յուրի խաչատուրովի նկատմամբ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ Գյուղատնտեսական նախարարության Երկրագործության Գիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի 18 աշխատակից դիմել են դատարան` պահանջելով աշխատավարձները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թեւոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ եւ, ըստ մեր աղբյուրի, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները:
«Փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու եւ որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փաստաբան Միհրան Պողոսյանը նաեւ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանն է, ում հետ կապված՝ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե երբ նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող Հարությունյանի բուժման կուրսը, նրան խորհուրդ է տալու լավ մտածել՝ արժի՞ Հայաստան գալ արդարադատություն փնտրելու համար։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու է պատրաստվում առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: