«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել այն, ինչ իրենց մասին ասել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված համալիր մոտեցում չունի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեք ԱԺ հանձնաժողովներում այսքան արագ բյուջեի քննարկումներ չեն եղել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Կընդունվի՞ այն։ «Խիստ կասկածում եմ, որովհետեւ՝ որպես օրինաչափություն, ընտրություններից առաջ երբեք խորհրդարանում քվորում չի եղել։ Եթե փորձեն արտահերթով անցկացնել՝ միգուցե, չնայած չի երեւում, որ կառավարությունն այդ հարցում շահագրգիռ է»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից շատերը այս ընտրություններում այլեւս ցանկություն չեն դրսեւորում առաջադրվել՝ հասկանալով, որ այս անգամ ձայներ ստանալու հնարավորությունը անհամեմատ փոքր է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գեղամ Շախբազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ՀՀ կառավարության կազմը կարող է միանգամայն այլ տեսք ունենալ: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քաղաքական որոշում է կայացվել, որ իրենց անդամ նախարարները պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱՊԿ, ԵՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձեւական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին «ՔՊ» վարչության քննարկումներից մեկի ժամանակ կառավարական հատվածը խնդիր է դրել, որ «Իմ քայլի» համամասնական ցուցակը կազմելիս միանգամից ամրագրվի, թե ովքեր են մնալու կառավարությունում, ովքեր են լինելու փոխվարչապետ, ովքեր՝ նախարար, ովքեր՝ ԱԺ նախագահ եւ տեղակալներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունում ներքին քննարկումները շարունակվում են: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց, թե միանշանակ ինքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, սակայն վարկանիշային ընտրակարգով չի առաջադրվի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, սեպտեմբերի հայտնի ելույթում էլ ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց թիկնապահներ ունեցողներին «փռել ասֆալտին», այնուամենայնիվ, հայկական իրականությունում շատ քիչ բան է փոխվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում ընդգրկվելու հավանականությունը բացատրեց նրանով, որ ինքը կուսակցության հիմնադիրներից է, թեեւ վերջին ընտրություններին չի մասնակցել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի եւ Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի եւ այլն։ «Չկա նման բան»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Գնալու ենք բացառապես «սեւերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչեւ ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։