Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է ընդգրկված նաեւ Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը՝ Դուշմանը, որն աչքի ընկավ ապրիլյան հեղափոխության օրերին:

Նա մի քանի կուսակից համայնքապետերի հետ փորձում էր կասեցնել շարժման մասնակիցների երթը դեպի Երեւան, որը գլխավորում էր Արարատի գործող մարզպետ, այն ժամանակ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:

Կարապետյանը ջերմ հարաբերություններ ունի «Ավշարի» Գրիգորյանների հետ:

Սպասվում է, որ այս գյուղում թեժ պայքար է ընթանալու, քանի որ Կարապետյանի գլխավոր մրցակիցը՝ «ՔՊ» ռեյտինգային թեկնածու Հովիկ Աղազարյանը, նույնպես ծնունդով սուրենավանցի է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս