Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանին հարցրինք՝ համաձա՞յն է Արմեն Աշոտյանի գնահատականին, որ Փաշինյանի սելֆիի ձողը, հազը, «դուխով» գլխարկն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան «ՔՊ» ցանկացած թեկնածու։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Արմեն Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել»,- պատասխանեց նա։

Նա չի կիսում կարծիքը, որ ինքը հանրության շրջանում համակրանք չունի․ «Ո՞վ է նման կարծիք հայտնում։ Ես էլ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, որ շատ է խաբել մեր ժողովրդին, իր նկատմամբ էլ համակրանք չկա, ուղղակի այն մարդիկ, որոնց ինքը պաշտոնների է նշանակել, ստեղծում են կարծիք, որ կա համակրանք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930