Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից։ Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու։
Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:
եռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։
«Ինչպես հայտնի է` մայիսի 27-ին դատավորները արտահերթ ժողով էին հրավիրել, որտեղ տարբեր հարցեր էին հնչել: «Ժողովուրդ» թերթը երեկ գրել էր, որ դատավորներից Զարուհի Նախշքարյանը ամբիոնից դատավորներին վախկոտ էր անվանել եւ դեռ ավելին, խոսել էր ՍԴ եւ Վճռաբեկի միջեւ առկա տարաձայնության մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում հունիսի 9-ին սպասվում են քաղաքապետի ընտրություններ։ Աբովյանցիները զարմացած են, որ Արթուր Հարությունյանը՝ հայտնի Պալաչը, չառաջադրեց թեկնածությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ «Իմ Քայլը» հանուն Սյունիքի մարզի բիզնես-ֆորումը, որին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, մարզպետներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումն իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում», բավականին կարճ է տեւել։ Ռոբերտ Քոչարյանը կարճ ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորել է Հանրապետության տոնը, ապա շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատվել վերջինիս կողմից:
Ուշագրավ է, որ վերջինս ՀՀ վարչապետի աշխատակազմից է՝ հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար։ «Այո, նա երկար տարիներ քաղծառայող է եղել, բայց ես Հայկին ճանաչում եմ ՀԿ սեկտորից, մտերիմ ենք, ուժեղ իրավաբան է, մրցակցային իրավունքի ուժեղ մասնագետ»,- մեզ ասաց Էդմոն Մարուքյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵԱՏՄ Վեհաժողովի՝ հոբելյանական, հնգամյակի առիթով Վեհաժողովի այսպես ասած կուլիսային ինտրիգներից մեկն այն է, թե տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտի 101-ամյակի տոնակատարությանը Ապարանում մասնակցում էր նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի և Արցախում ծրագրվող հնարավոր դավադրության գործերով ԱԺ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իշխանության մտադրությունը շարունակում է մնալ ուժի մեջ:
«ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին շաբաթներին Արցախում գտնվելը պայմանավորված է եղել արցախցի նախկին եւ ներկա պաշտոնյաներին մի շարք չկշռադատված քայլերից հետ պահելու հանգամանքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը, ասուլիսից անմիջապես հետո, Աննա Հակոբյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` ծանր հիվանդությամբ` աուտոիմունայով տառապող նախազորակոչային տարիքի Լեւոն Դավթյանին տեսության:
Նախկինում Մանվել Գրիգորյանի, իսկ այժմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի դեմ ցույցեր կազմակերպող Ջիվան Աբրահամյանն ուղղորդվում է Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի կողմից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում եւ փորձում են սցենարներ գծել:
ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի:
Արտակ Զեյնալյանի գլխավորած արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել դատաիրավական բարեփոխումների ֆունդամենտալ փաթեթ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում:
Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները վաղը աշխատանքային այցով մեկնելու են Մոսկվա։ Նախատեսված է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպում։
Երեւանի մետրոպոլիտենի գործով ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներից եւ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի հրաժարականից հետո օրերս նոր տնօրեն է նշանակվել:
Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին:
Պաշտպանության նախարարությունում շարունակում են ծաղկել գնումներից տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դրամների հասնող «ատկատներն» ու կոռուպցիան։
Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր եւ անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային: Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին:
Նախօրեին տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքը, որին սպասվածից ավելի մասնակիցներ կային: