«Չեմ մտահոգվում, թող ՀՀԿ-ն մտահոգվի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ եք կարծում` չկա՞ քաղաքական հետապնդում Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին։ «Ոչ»: Դուք է՞լ էիք գտնում, որ Վահե Գրիգորյանը ՍԴ «նախագահ» է։ «Էդ հարցի պատասխանողը ես չեմ, իրեն պետք է դիմեք»:

Որպես իրավաբան՝ ի՞նչ կասեք։ «Որպես իրավաբան՝ այն կարծիքին եմ, որ ՍԴ-ում, բացի Վահե Գրիգորյանից եւ Արման Դիլանյանից, չկա այլ դատավոր. ի դեպ, ասեմ` Սահմադրությունն է այդ կարծիքին»: Որոշ իրավաբաններ այլ կարծիքի են՝ գտնում են, որ ամեն ինչ անում եք Հրայր Թովմասյանին հոգեբանորեն ճնշելու համար, որ հրաժարական տա։

«Ինչի՞ց եզրակացրիք, որ ես իրեն ճնշել եմ, ես իմ գրասենյակից ընդամենը եկել եմ ԱԺ. էդտեղ որտե՞ղ էր հոգեբանական ճնշումը»: «Ձեզ» ասելով՝ նկատի ունեն «Իմ քայլին» եւ դա հիմնավորում են Արսեն Բաբայանի կալանքով, Արա Բաբլոյանին վիրահատական սեղանից հարցաքննության տանելով։ «Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ընթացակարգ, ինչը չի խախտվել»:

Իսկ չե՞ք կարծում, որ կյանքը բումերանգ է, եւ հետո նման գործելաոճ ձեր թիմի նկատմամբ կորդեգրվի։ «Չէ, չեմ մտահոգվում, թող մտահոգվի ՀՀԿ-ն, երբ կատարում էր այդպիսի ապօրինություններ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս