
Նախարարություններում լուրջ անջրպետ է առաջացել վերնախավի և «ստորին օղակների» միջև. «թող իրենք էլ աշխատեն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի եւ «ստորին օղակների» միջեւ։
Ներքեւներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետեւ վիրավորված են եւ կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։
Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց եւ աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջեւ։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: