«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» թերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»:
««Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից: հոկտեմբերի 11-ին` ժամը 23:17-ին, Արարատի մարզի Գեղանիստից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել էր:
«Փաստ» թերթը գրում է․ «Հանրապետության նախագահի նորանշանակ խորհրդական Արմեն Գիչյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հեղինակել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին նախնական կամ վերջնական ձեւով հայտնել է 6-7 գործիչ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, ով արձակուրդում գտնվող Գրիգորյանին ազատել էր աշխատանքից՝ ավագանու նիստեր չհրավիրելու հիմքով։
«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը կարծես կամաց-կամաց վերադառնում է իրականություն։ Օրերս Արագածոտնի մարզում ընթացող ներդրումային բիզնես համաժողովում նա հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիր եւ իշխանամետ գործարարների բաժանում չկա, ապա հավելեց.
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթացի հետ։
«Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխանությունը շունչը պահած սպասում է` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ 2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ եւ քննություն սկսում։
««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ օրերս հանդիպում է եղել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաեւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի, եւ հայերենը իսկապես պետք է հանվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մեր ծավալուն հարցազրույցի մի մասը վերաբերում էր Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։ Նրան նախ հիշեցրինք, որ իր անունը կապում են այս հանքի, ի մասնավորի՝ այն շահագործելու պատրաստ կանադական «Լիդիան» ընկերության հետ, որ նա ժամանակին եղել է «Լիդիանի» խորհրդի անդամ, ուստի հնարավոր է որոշակի շահեր ունենա հանքի շահագործման հարցում։ […]
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող թիմից հոկտեմբերի 10-12-ը 4 իրավաբան է մեկնել Իտալիա, մասնակցելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վենետիկյան քննարկումներին մասնակցել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Հանձնաժողովում Հայաստանին վերաբերող 2 հարց է քննարկվել` […]
«Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։
Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը:
Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը:
Կհեռացնե՞ն Երեւանի ավագանուց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանին:
«ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք եւս առաջիկայում հրաժարական կտաք։
«Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան հակամարտությունը գնալով խորանում է։ Արմեն Մուրադյանի կողմից դատական հայցերը «չմարսած» նախարարը, ամենայն հավանականությամբ, տարբեր մեթոդներ օգտագործելով փորձում է «ազատվել» Մուրադյանից։
Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում:
Հայաստանում ինչպես մեկուկես տարի առաջ, այնպես էլ հիմա սոցիալ-տնտեսական բազում կուտակված խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Իշխանափոխությունն այդ առումով ոչ մի բան չի փոխել, այդ խնդիրները շարունակում են մնալ մեր օրակարգում։ Այս և արտաքին քաղաքական թեմաների շուրջ է «Իրատեսը» զրուցել է քաղաքագետ
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը սկսել է հաճախ նիստեր գումարել. եթե առաջ ամսական մեկ-երկու անգամ էին հավաքվում, այժմ հանդիպումներն ամենշաբաթյա են դարձել:
«Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լեւոն Յազչյանը՝ ԱԻ նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Երիցյանի աներորդին։