Գործուղումների համար սեպտեմբերին ծախսվել է ավելի քան 48 մլն դրամ․ «Ժողովուրդ»
«Որքան էլ ընդդիմադիրները դժգոհում են ԱԺ իրենց գործընկերների շռայլ գործուղումներից` նշելով՝ պատգամավորներ կան` ավելի շատ թռնում են, քան քայլում, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ընդդիմադիրներն էլ այս առումով հետ չեն մնում իշխանականներից: Բոլոր ժամանակների այս «ցավոտ» թեման կրկին ասպարեզ եկավ, երբ մայիսին կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԺ-ին հատկացրեց շուրջ 900 մլն դրամ, հետո էլ պարզ դարձավ, որ 2019-ի բյուջեի պակասուրդի մի մասը պայմանավորված է 7-րդ գումարման Աժ-ում պատգամավորների ու հանձնաժողովների թվի ավելացմամբ։
Աժ-ում միայն սեպտեմբերին, օրինակ, գործուղումների համար ծախսվել է 48,052,413 դրամ, ինչը 2018-ի սեպտեմբերի համեմատ` ավելի է մոտ 14 մլն դրամով կամ մոտ 30 տոկոսով իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ` կրկնակի ավելի է (2017-ին՝ 24,672,330 դրամ):
Այս տարվա սեպտեմբերի աննախադաեպ շատ գործուղումների ցանկը գլխավորում է Վլադիմիր Վարդանյանը` 14 գործուղում, հաջորդում են Միքայել Մելքումյանը` 13, Ռուբեն Ռուբինյանը` 12, Էդմոն Մարուքյանը` 12, Անուշ Բեղլոյանը` 12, Ալեքսեյ Սանդիկովը` 11, Հովհաննես Իգիթյանը` 9, Միքայել Զոլյանը` 8»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: