Երբ հնարավոր կլինի Վազգեն Մանուկյանին պաշտոնանկությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելն անհնարին է առնվազն մինչեւ եկող տարվա ապրիլ։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով՝ «ՀԽ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եւ կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան 1 անգամ»:
Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն ՀԽ նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես ՀԽ անդամ: Իսկ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից 2019-ի գարնանն է վերանշանակվել այս պաշտոնում։
Հիշեցնենք․ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հայտարարելով, որ Վազգեն Մանուկյանն ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի գործողությունների վրա, դիմել է վարչապետին՝ նրան պաշտոնանկելու առաջարկով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: