
Իշխանությունները կփորձեն ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձելու են առաջիկա ամիսներին հասնել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների ապաշրջափակմանը:
Նախկինում իշխանությունը նման մի քանի փորձ է արել, որոնք անհաջողության են մատնվել: Սակայն այդ փորձերի ձախողման հիմնական պատճառներից մեկն էլ թերեւս ապաշրջափակումը կազմակերպող ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների մոտ գործի հաջողության նկատմամբ շահագրգռվածության բացակայությունն էր: Մինչդեռ հիմա իրավիճակը էականորեն փոխվել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: