Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երեւանում, թերեւս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել: Խոսենք փաստերով. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու եւ միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը:
Ապրիլի 24-ին ՀՀ բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասն առանձին-առանձին են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, նախորդ տարի նույնպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետի հետ տարբեր ժամերի են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացել:
Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին:
Այս պահի դրությամբ Մոսկվան եւս զգուշավոր բառամթերքով է խոսում «խաղաղության պայմանագրի» մասին՝ փորձելով այդ գործընթացի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Պարզ է՝ հիմքում իրենց շահն է, մեծագույն հարցը մնում է, թե որտեղ է եւ ինչու չկա մեր շահն արտացոլված որեւէ տեղ:
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել: Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
Ապրիլի 22-29-ը Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։
Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաեւ Արցախից են միացել:
Հունիսին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը մտադիր է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ և վերջնականապես զավթելու իշխանութունների ծրագիրը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում իշխանություններն իրականություն են դարձնում Վճռաբեկ դատարանում հլու-հնազանդ պալատներ ունենալու իրենց երազանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ։
Պատահական չէ, որ ո՛չ Նիկոլի, ո՛չ մյուս «նիկոլների» շուրթերից այդպես էլ երբեք չլսեցինք «Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու» արտահայտությունը։
«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրերս արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց Արմեն Փամբուխչյանը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միանգամից մտել է նախարարի «դերի» մեջ և, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «առաջին իսկ օրից մառոզ է անում, բոլորին պատեպատ է տալիս»: Նախօրեին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև:
Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ՊՆ-ին նվիրաբերել իր Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով:
«Իրավունքն» անդրադարձել էր, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ազգային ժողովում հնչեցված Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո` խորհրդարան էր շտապել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մեքենան: