Օրերս Արամ Գաբրիելյանովի «Арам сказал» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին պատմել էր այն մասին, որ իր չեչեն «բռատը» զանգել եւ խնդրել է, որ քիչ քննադատի ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանին, որպեսզի կարողանան գլուխ հանել մոսկովյան քաղաքականության նրբություններից։ «Եղբայրը խնդրեց՝ եղբայրն արեց։ Իհարկե, յուրաքանչյուրին էլ պետք է շանս տալ»,- գրում է Գաբրիելյանովը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ:
Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, փողոցային պայքարին եւ իշխանափոխության պահանջին:
Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով անցած տարվանից Ուկրաինա էր տեղափոխվել եւ բիզնես գործունեությամբ էր զբաղված, ապա պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել էր Գերմանիա, քանի որ մեծ վնասներ էր կրել, տեղեկացանք, որ մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Համայնքների խոշորացումն ու ՏԻՄ ընտրությունները դեռ չմարսած՝ իշխանությունները գնում են նոր խոշորացումների։ Խորհրդարանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ին լսումներ են հրավիրվել վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են ելքերի մի շարք տարբերակներ, որոնց մեջ «դոմինանտ» է արտահերթ ընտրության գնալու հնարավորությունը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների եւ երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել եւ ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծում արվելիք փոփոխություններով, բարձրանալու է դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների աշխատավարձը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական Ներսես Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կարած գործից։ Մասնավորապես, նրա ջանքերով էր, որ մի քանի գորիսեցի կեղծ ցուցմունքներ էին տվել Առուշանյանի դեմ, հետո նրանցից մեկը դատարանում խոստովանեց․ «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ»։ Խաչատրյանը վերջերս հաճախ է լինում ԱԺ-ում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ օրերս տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք է սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով եւս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Սա օրենքի խախտում չէր։ Տոն օրերին կարելի է նման միջոցառումներ կազմակերպել, որովհետեւ սա ոչ միայն երթ էր, այլ նաեւ՝ տոնակատարություն։ Թույլտվությունն օրինական, ինչպես կարգն է, քաղաքապետարանից ստացել էինք։ Ամենակարեւորն այն էր, որ իշխանություններն արհեստական խոչընդոտներ չստեղծեցին։
Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին զուգահեռ, մարդաշատ երթ ու հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, որտեղ նույնպես բազմահազար արցախցիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից։
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մոտ երկու ամսից կհեռանա Հայաստանից: Արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիի առաքելությունն ավարտվել է:
ՀՅԴ գրասենյակում երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկել համատեղ ճակատի ձեւավորման ու վաղը ԱԺ արտահերթ նիստում հրապարակվելիք հայտարարության հարցը։
ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները եւ մի քանի եզրահանգում արել։
Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։
Ս. Զ.-ն 2021 թ․ դեկտեմբերին եւ 2022 թ․ հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու համար, սակայն նրանից մերժում է ստացել:
Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։
Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն:
Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:
Հիմա նորից վերադարձել ենք «հին, բարի ժամանակներին», երբ ոստիկանը բիրտ է ու դաժան։ Եվ հասարակությունն ու ոստիկանությունը տարբեր ճամբարներում են հայտնվել։
Կառավարության՝ մայիսի 26-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե «ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»։ Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «ցնցող» իրադարձությանը հետևյալ դիտանկյունից մոտեցավ, ընդ որում թե՛ իր գրառմամբ, թե՛ մեզ հետ զրույցում: «Նպատակը հերթական սուտը խոսելն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի մեկից Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի. կորոնավիրուսի հետեւանքով տուգանված քաղաքացիներն ու բիզնեսը կարող են վերադարձնել պետբյուջե մուծած գումարները, բացի այդ, նշանակված, բայց դեռեւս չվճարված տուգանքները կարող են չեղարկվել: «Կորոնավիրուսային համաներման» մասին համապատասխան որոշում է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության ընտրության օրակարգով։ Մայիսի 31-ը վարչության անդամության թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրն է։ Հիշեցնենք, որ գործող 21 հոգանոց վարչությունը դառնալու է 15 հոգանոց։
Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ եւ հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ, եւ այդ հարցի պատասխանը լսել չհաջողվեց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին:
Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:
Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։
Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին Հարությունյանը ներկայացրել է Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները եւ գրեթե նույն մտքերն է արտահայտել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում` հարցուպատասխանի ժամանակ։