«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում երեկ համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ ցուցակը գլխավորած Ասլան Ասլանյանը։ Նրան աջակցեց Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով առաջադրված, քաղաքում կիսագողականի համբավ ունեցող Արսեն Հակոբյանը՝ Բառի Արսենը։
Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»:
Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 եւ 2020 թվականների հայտարարագրերը:
Փաստ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր, պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են սկսվել, որոնց մի մասը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն որևէ բացատրություն կամ հիմնավորում չունեն, այլ պայմանավորված են զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով։
Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել եւ իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից:
«Փաստ» թերթը գրում է. «Բոլոր ոլորտների անկախ փորձագետները պնդում են, որ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իսկ վերջին 1 տարում՝ առավել ևս, պարզապես կառավարման խոր ու համապարփակ ճգնաժամ է: Դա վերաբերում է նաև գյուղատնտեսությանը: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ գյուղոլորտի ցուցանիշները վերջին տարիներին բոլոր կտրվածքներով բոլոր ճյուղերում անկման դինամիկա են արձանագրում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսել յան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Բրյուսել յան հանդիպումներից հետո իշխանությունները սկսել են ժողովրդի շրջանում նոր հույսեր ներշնչել, թե պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվել ու սպասել, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվելու են, և խաղաղության ու բարգավաճման դարաշրջան է բացվելու։ Եվ, որքան էլ ցավալի է, որոշ մարդիկ դեռ տեղ են տալիս իշխանական քարոզչական թեզերին այն պարագայում, երբ անվտանգային և տնտեսական առումով երբեք այսպիսի թույլ վիճակում չենք հայտնվել։ Երկրում բարդանում է սոցիալ-տնտեսական վիճակը, չկա աշխատավարձերի ու թոշակների իրական բարձրացում, տնտեսությունը ստագնացիայի մեջ է, իսկ պետությունը սոցիալական խնդիրները լուծում է բացառապես պարտքի հաշվին
Իրավապահ համակարգում մեկնարկել է նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ հայտարարելու գործընթացը: Նկատենք, սակայն, որ նախաքննական մարմինները հետաքրքիր ռազմավարություն են մշակել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում և Թուրքիայում հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին: Վերջին ամիսների փոխադարձ «դրական ազդակներին» հաջորդեց հարաբերությունները կարգավորելու հարցով հատուկ բանագնացներ նշանակելու մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, ինչն ավելի ուշ հաստատվեց նաև ՀՀ ԱԳ մակարդակով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում ՔՊ-ի` իշխանությունը զավթելու ծրագիրը ձախողվեց: Համայնքը պատրաստվում է նոր ընտրությունների: Անգամ ընտրական մեծ ծախսերը հետ չեն պահում իշխանություններին ֆորսմաժորներ ստեղծելու մտքից: Իսկ նոր ընտրություններում հաջողելու համար իշխանությունը որոշել է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին, որը ձախողված մարզպետ էր եւ մյուս պաշտոններում էլ իրեն չի արդարացրել, նշանակել Վեդի խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները մի շարք համայնքներում իրենց պարտությունը փորձեցին ժողովրդավարության ձեռքբերում ներկայացնել: Քիչ ժամանակ անց, սակայն, վերընտրված ու իշխանությանը ոչ լոյալ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում, կալանավորվում:
Փոխմարզպետն ասել է, որ պետք է օգնել թերթին, եւ հորդորել է երկուական օրինակով բաժանորդագրվել:
Արցախի քննչական կոմիտեի նախագահը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին երեկ պարգեւատրել է «Վաստակի համար» մեդալով: Ամռանն էլ Արայիկ Հարությունյանն էր ՔԿ նախագահի տեղակալ Քյարամյանին «Արիության համար» մեդալով պարգեւատրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրություններից հետո առավել մեծ թափով է իրավապահ համակարգը դարձրել քաղաքական բռնաճնշումների գործիք, բացի ներքին վախերից, ամբողջ պետական համակարգը «զավթելու» անհագ փափագից, ունի նաև այլ՝ ոչ պակաս խորքային պատճառներ:
: Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, եւ նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ միանալու են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս պահվածքն արտաքուստ տարօրինակ է, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, եւ Աբովյանում էլ հստակ հայտարարեցին, որ ՔՊ-ին չեն միանալու, իսկ այս պարագայում, փաստորեն, միանում են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է:
«Իրավունք» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում շրջանառվող լուրերի համաձայն, սեւ ամպեր են կուտակվում ՀՀԿ-ից փայլուն անցում կատարած «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մնացական Մնացականյանի գլխին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետեւանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել եւ հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն։
Սակայն ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, եւ ներկայացնել որպես հավատարմության ապացույց։
Ընտրությունների միջոցով մի շարք համայնքների ղկավարների չկարողացավ փոխել իշխանությունը, եւ ժողովրդավարությունից բարձր գոռացող «իշխանիկները» ռեպրեսիաներ են կիրառում իրենց քիմքին ոչ հաճելի, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքների պոտենցիալ ղեկավարերի դեմ:
Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, չնայած ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:
Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել:
Հավաքի մասին հաղորդագրության մեջ ասված է, որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց»։