
ՔՊ-ական պատգամավորը աղջկա անունը Սմայլիկ է դրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։
Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաեւ ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա․ «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝ ծնողներն են ըտենց ուզել»։