ԲՀԿ-ն ստացել է 100-ից ավելի ահազանգ, երբ միայն ԲՀԿ-ական լինելու, կամ ԲՀԿ-ական ծանոթ, հարազատ ունենալու համար մարդիկ հեռացվել են աշխատանքից։
2012 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Google-ը բոլոր երկրների պետական մարմիններից ստացել է 2 մլն 285.000 հարցում՝ պահանջով՝ հեռացնել 24.179 միավոր բովանդակություն:
Պետք է անդրադառնամ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների խնդրին: Մեր խորին համոզմամբ, նրանց մեծ մասը կամ կաշառված է լինում, կամ վախեցած…
ԲՀԿ-ից միայն ակտիվ եղել է Պողոս Փլավչյանը, ամենանախանձախնդիր, սրտացավ վերաբերմունք ունեցողն ինքն է եղել: Մյուսները լուռ նստել և քվեարկել են:
Արդեն 45-րդ տարին է, Կանադայի հայ համայնքը գալիս է Օտտավա՝ հիշեցնելու 1915թ. մասին, սակայն այս անգամ միջոցառումը տարբերվում էր նրանով, որ ակնհայտորեն Թուրքիայի դեսպանատան ջանքերի արդյունքում՝ երթի մասնակիցներին Թուրքիայի դեսպանատան մոտ դիմավորեցին թուրքեր և ադրբեջանցիներ՝ փորձելով խափանել միջոցառումը:
Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել էներգակիրների հարցում Թուրքիայի կարիքները:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Սահմանապահն անհետացել էր ապրիլի 23-ին:
Ընտրություններին կարող է մասնակցել 212.698 ընտրող, որոնք գրանցված են տվյալ երեք շրջաններում:
PKK-ն հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը սկսելու է մայիսի 5-8-ից և որ դա անելու առանց իր զենքը հանձնելու:
Սիրիան պատրաստ է ընդունել քիմիական զենքի գծով ռուս փորձագետներին, որպեսզի նրանք պարզեն երկրում քիմիական զենքի հնարավոր կիրառման հարցը:
Այս մասին հայտարարել է մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը:
Ամերիկացի մասնագետներն իրենց հաշվետվությունում ընդգծել են, որ իրանական նավթի արտահանումը նվազել է 39 տոկոսով, իսկ նավթի ու գազային կոնդենսատի արդյունահանումը` 17 տոկոսով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարություն է տարածել, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացի ընտրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում (ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մաս):
PKK-ի զինակիցները ներխուժել են համալսարան` իրենց հետ բերելով մի շարք պաստառներ, որոնցում գրված է եղել «Քրդստանում տեղ չունեն ֆաշիստներն ու թուրքերը», «Ֆաշիստներին ու թուրքերին վտարենք Քրդստանից»:
Միայն Եմենից ընդդիմության կողմում մարտնչում է ավելի քան 5000 զինյալ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իր երկրորդ եզրակացությունը: Այն ընդգրկում է քարոզչության մեկնարկից՝ ապրիլի 7-ից, մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածը:
Այդպիսի արտահայտությունները վնաս են հասցնում թուրք-ֆրանսիական հարաբերությունների խոր պատմությանը:
Իվանիշվիլին պնդում է, որ նոր կառավարությունը, ի տարբերություն նախկինի, փոխել է Ռուսաստանի հետ հարաբերություններում հռետորիկան:
Իվանիշվիլին հայտարարել է, որ այդ ինստիտուտը չի կարող գործել տվյալ շենքում:
Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլիի օգնական Ալի Բաղերին:
Այս կամ այն թղթադրամի վրա այս կամ այն գործչի տեղակայման մասին որոշումը վերջին հաշվով ընդունում է Անգլիայի բանկի ղեկավարը, թեև հասարակությունը կարող է արտահայտվել այդ կապակցությամբ:
Ես անգամ չեմ մտածում այդ մասին:
Ըստ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների, ապրիլի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակի առումով առաջատարը «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 3 772 րոպե 12 վայրկյան:
Կազմակերպիչները մտադիր են հավաքել 25.000 ստորագրոթյուն, իսկ հետո դա հանձնել խորհրդարանին:
Վրաստանի օբուդսմեն Ուչի Նանուաշվիլին 2012 թվականի իր զեկույցում հայտնել է, որ Վրաստանում կատարվել է ահաբեկիչների նախապատրաստություն:
Միայն խաղաղ ճանապարհով կարգավորումը տարածաշրջանին կբերի կայունություն, բարեկեցություն ու հաշտեցում:
Իոաննիսյանը նաև YouTube է բեռնել «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից նկարահանված մի տեսանյութ, որում ակցիայի ժամանակ ծաղիկ բաժանողները պնդում են, որ ծաղիկները Տարոն Մարգարյանի անունից են:
Ապրիլի 9-ին մենք չտարանք արյան, մի րոպեում չմտանք իրենց ծուղակը, որ թույլ տայինք հայ մարդու դեմ ձեռք բարձրացնել, զորակցության նույն ոգին մնաց ուղղակի, մենք երդվեցինք չհիասթափվել, չհանձնվել:
Մտեք քաղաքապետարան ու հարցրեք՝ որտե՞ղ են նստում ավագանիները: Ու ձեզ ցույց կտան մեր՝ ԲՀԿ-ի կաբինետի տեղը: