Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին չի բացառել Վրաստանում ահաբեկիչների նախապատրաստվելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում չի բացառել, որ ահաբեկիչները կարող է նախապատրաստություն անցած լինեն երկրի տարածքում.

«Ես կարծում եմ, որ դա լիովին հնարավոր է: Բնականաբար, ես ունեմ որոշակի կասկածներ այն հարցերի կապակցությամբ, որոնք ներկայացվել են օմբուդսմենի կողմից` թեև ես կասկածում եմ, որ դա տեղի է ունեցել իրողության մեջ:

Մոտ ժամանակներս կավարտվի հետաքննությունը, և մենք կիմանանք շատ բաներ: Կան կասկածներ, որ կառավարությունը համագործակցել է զինյալների ու ահաբեկիչների հետ, այդ փաստն ինձ համար կլինի ապշեցուցիչ և կվնասի երկրի իմիջին: Սակայն այդ հարցերը կվնասեն երկրի իմիջին, եթե հետաքննել սկսեն մյուս երկրները:

Բայց եթե դա սկսի անել Վրաստանի նոր կառավարությունը և միևնույն ժամանակ ցույց տա, որ չի աջակցում նմանատիպ գործողություններին, ապա կլինի ընդհակառակը` դա կլինի Վրաստանի օգտին»:

Վրաստանի օբուդսմեն Ուչի Նանուաշվիլին 2012 թվականի իր զեկույցում հայտնել է, որ Վրաստանում կատարվել է ահաբեկիչների նախապատրաստություն, իսկ որպես հրահանգիչներ` թվարկել է Լոպոտի կիրճում զոհված հատուկջոկատայինների ազգանունները:

Դաղստանի սահմանի մոտ զինյալների խմբի վնասազերծման նպատակով այդ գործողությունն իրականացվել էր նախորդ տարվա օգոստոսի վերջին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններից ոչ շատ առաջ:

Հատուկ գործողության ժամանակ զոհվել էր Վրաստանի ՆԳՆ-ի երկու հատուկջոկատային և Պաշտպանության նախարարության զինվորական բժիշկը, ինչպես նաև 11 զինյալ: Վրաստանի ՆԳՆ-ը պարզել էր, որ 11 դիվերսանտներից 7-ի ինքնությունը: Նրանցից երկուսը Վրաստանի, իսկ հինգը` Ռուսաստանի քաղաքացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս