Բաժիններ՝

ԱՄՆ-ի բարձրացրած «քիմիական հիստերիայի» պատճառը սիրիական բանակի վերջին հաջողություններն են. սիրիացի նախարար

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիան պատրաստ է ընդունել քիմիական զենքի գծով ռուս փորձագետներին, որպեսզի նրանք պարզեն երկրում քիմիական զենքի հնարավոր կիրառման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին:

Վերջինս Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին երկու օրերին ԱՄՆ-ը հիստերիա է բարձրացրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման շուրջ, ինչի պատճառն այն է, որ սիրիական բանակը հաջողություններ է արձանագրում զինյալների դեմ պայքարում.

«Ցանկանում եմ ձեզ ուրախացնել, որ այնտեղ (Սիրիայում)` մարտադաշտերում, կան որակական փոփոխություններ: Վերջին 48 ժամում ԱՄՆ-ի բարձրացրած աղմուկը բխում է դրանից»:

Սիրիացի նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանում գտնվելիս մշտապես կապի մեջ է եղել Դամասկոսի հետ և շարունակ տեղեկատվություն է ստացել մարտադաշտերում տիրող իրավիճակի մասին: Նա ընդգծել է, որ որակական փոփոխություններ են արձանագրվել հատկապես Լիբանանի ու Հորդանանի հետ Սիրիայի սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև Դամասկոսի մոտ և այլ շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս