Եթերաժամանակից առավել օգտվել է ԲՀԿ-ն
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իր երկրորդ եզրակացությունը: Այն ընդգրկում է քարոզչության մեկնարկից՝ ապրիլի 7-ից, մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածը:
ՀՌԱՀ-ն Երևան քաղաքում սփռում ունեցող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից այս անգամ ևս իրավախախտումներ չի արձանագրել:
Ըստ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների, ապրիլի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակի առումով առաջատարը «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 3 772 րոպե 12 վայրկյան: Վերջինս բոլորից շատ օգտվել է անվճար և վճարովի եթերաժամանակից՝ համապատասխանաբար 47 րոպե և 565 րոպե 40 վայրկյան: Հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության եթերաժամանակի տևողությամբ՝ 2 153 րոպե 38 վայրկյան, ԲՀԿ-ն զիջել է միայն ՕԵԿ-ին, իսկ լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությամբ՝ 1 005 րոպե 54 վայրկյան, միայն «Բարև Երևան» դաշինքին:
Առավել քիչ ընդհանուր եթերաժամանակ է տրամադրվել «Առաքելություն» կուսակցությանը՝ 1 105 րոպե 57 վայրկյան: Այն չի օգտվել վճարովի եթերաժամանակից, իսկ անվճար կարգով եթերաժամանակից օգտվել է 33 րոպե 43 վայրկյան: Հաղորդումներին կուսակցության թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 692 րոպե 57 վայրկյան և 379 րոպե 17 վայրկյան:
Մյուս 4 կուսակցություններին և կուսակցությունների մեկ դաշինքին տրամադրված ընդհանուր եթերաժամանակի պատկերն հետևյալն է.
«Բարև Երևան» դաշինքին տրամադրվել է 3 394 րոպե 59 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Դաշինքը, ինչպես և մինչև ապրիլի 13-ը, վճարովի եթերաժամանակից չի օգտվել: Այն օգտվել է 37 րոպե 25 վայրկյան անվճար եթերաժամանակից: Հաղորդումներին դաշինքի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 2 138 րոպե 51 վայրկյան և 1 218 րոպե 43 վայրկյան:
«Օրինաց երկիր» կուսակցությանը տրամադրվել է 3 255 րոպե 11 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 34 րոպե 29 վայրկյան անվճար և 273 րոպե 9 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՕԵԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 2 276 րոպե 11 վայրկյան և 671 րոպե 22 վայրկյան:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը տրամադրվել է 3 007 րոպե 2 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 40 րոպե 46 վայրկյան անվճար և 219 րոպե 16 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՀԱԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 1 876 րոպե և 871 րոպե:
ՀՅԴ-ին տրամադրվել է 2 806 րոպե 16 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 40 րոպե 28 վայրկյան անվճար և 32 րոպե 18 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին Դաշնակցության թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 1 897 րոպե 45 վայրկյան և 835 րոպե 45 վայրկյան:
ՀՀԿ-ին տրամադրվել է 2 753 րոպե 44 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 45 րոպե 44 վայրկյան անվճար և 264 րոպե 57 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՀՀԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 1 571 րոպե 15 վայրկյան և 871 րոպե 48 վայրկյան: