Բաժիններ՝

Ուինսթոն Չերչիլը պատկերված կլինի բրիտանական նոր թղթադրամի վրա

BBC-ի փոխանցմամբ` Անգլիայի բանկը հայտնել է, որ 2016 թվականին շրջանառության մեջ են դրվելու նոր` 5 ֆունտանոց, թղթադրամները, որոնցում պատկերված կլինի Ուինսթոն Չերչիլը: Վերջինս ընտրվել է որպես ողջ ազատ աշխարհի հերոս:

Ներկայումս այդ թղթադրամի վրա պատկերված է հանրահայտ գործիչ Էլիզաբեթ Ֆրայը: Բրիտանական թղթադրամների հակառակ կողմում ավանդաբար պատկերված են հայտնի քաղաքական գործիչները, որոնք էական դեր են խաղացել երկրի պատմության մեջ:

Այս կամ այն թղթադրամի վրա այս կամ այն գործչի տեղակայման մասին որոշումը վերջին հաշվով ընդունում է Անգլիայի բանկի ղեկավարը, թեև հասարակությունը կարող է արտահայտվել այդ կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930