Բաժիններ՝

Երկրում գործում է 29 երկրի զինյալ. Սիրիայի տեղեկատվության նախարար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին հայտարարել է, որ սիրիական զինված ընդդիմության միջուկը կազմում է օտար կոնտինգենտը:

Նախարարի խոսքերով` զինված ընդդիմությունը հիմնականում կազմված է վարձկաններից, որոնք երկիր են ժամանել ոչ միայն մոտակա երկրներից, այլև` Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից, որոնք գտնվում են Սիրիայից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա.

«Մեր ունեցած տվյալներով` Սիրիայի տարծքում մարտնչում է ընդհանուր առմամբ 29 երկրի զինյալ: Միայն Եմենից ընդդիմության կողմում մարտնչում է ավելի քան 5000 զինյալ: Սիրիայում գնալով աճում է օտար զինյալների ներհոսքը, և դա հիմնական խոչընդոտող գործոնն է` սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930