
Իրանը պատրաստ է շարունակել «Վեցյակի» հետ բանակցությունները

РБК-ի փոխանցմամբ` Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել «Վեցյակի» հետ բանակցությունները` կապված իր միջուկային ծրագրի հետ: Իրանն ակնկալում է, որ ԵՄ-ը կառաջարկի նոր բանակցությունների ենթադրյալ ժամկետը և անցկացման վայրը:
Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլիի օգնական Ալի Բաղերին: Վերջինիս խոսքերով` Ջալիլին սպասում է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի հեռախոսազանգին: Բաղերին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: