ՌԴ իշխանությունները սկսել են ավելի հաճախ դիմել Google-ին՝ բովանդակության հեռացման պահանջով
ՌԴ պետական մարմինները սկսել են 19 անգամ ավելի շատ դիմել Google-ին՝ պահանջելով հեռացնել բովանդակությունը: Ըստ ընկերության զեկույցի, այս ամենը բացատրվում է «սև ցուցակ» ընկած կայքերի մասին օրենքով՝ գրում է «Ռիա Նովոստին»:
«Եթե 2012թ. առաջին կիսամյակում մենք ստացել էին վեց հարցում՝ բովանդակությունը հեռացնելու պահանջով, ապա տարվա երկրորդ կիսամյակում ստացել ենք 114 հարցում, որոնցից 107-ի դեպքում՝ հղում էր կատարված նոր օրենքին»,- նշված է զեկույցում:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Google-ը բոլոր երկրների պետական մարմիններից ստացել է 2 մլն 285.000 հարցում՝ պահանջով՝ հեռացնել 24.179 միավոր բովանդակություն:
Նշենք, որ 2012թ. առաջին կիսամյակում տարբեր երկրների պետական մարմինների կողմից ընկերությանն ուղարկվել է 1մլն 8000 հարցում՝ պահանջելով հեռացնել 18.000 միավոր բովանդակություն: