Վրաստանի ռազմական դոկտրինում Ռուսաստանն այլևս խստապես ներկայացված չէ որպես թշնամի. Իվանիշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ռազմական դոկտրինում Ռոսաստանն այլևս խստապես ներկայացված չէ որպես թշնամի, ինչպես որ կար Անվտանգության խորհրդի մշակած հայեցակարգում:

Իվանիշվիլիի խոսքերով` նոր դոկտրինում մեղմացված է տոնը: Իվանիշվիլին պնդում է, որ նոր կառավարությունը, ի տարբերություն նախկինի, փոխել է Ռուսաստանի հետ հարաբերություններում հռետորիկան և հենց նոր հռետորիկայի միջոցով նրան հաջողվել է հասնել ռուսական շուկայի բացմանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած իր ելույթին` Իվանիշվիլին այն համարել է հաջող. «Կարծում եմ, որ իմ ելույթում ես ճիշտ շեշտադրումներ եմ արել` հայտարարելով, որ տարածքներն օկուպացված են: Սակայն Միասնական ազգային շարժումը (ՄԱՇ) ցանկանում է ցույց տալ, որ չի բավականացրել սրությունը:

Կարծում եմ, որ իմ այցը Ստրասբուրգ Եվրոպային ցույց տվեց, որ այն, ինչ մեր մասին ասելէ նախկին իշխանությունը, եղել է կեղծիք: Նրանք տեսան մեր իշխանության իրական դեմքը: Արտասահմանում մնացին միայն ՄԱՇ-ի տարածած կեղծիքների մնացուկները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930