Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի փոխքարտուղար Պատրիկ Վենտրելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մարդկանց աղետալի մահը ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է Ղարաբաղյան հակամարտության` ռազմական ճանապարհով կարգավորվելու անհնարինության մասին:

Միայն խաղաղ ճանապարհով կարգավորումը տարածաշրջանին կբերի կայունություն, բարեկեցություն ու հաշտեցում: Դուք գիտեք, որ ԱՄՆ-ը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, և մենք հավատարիմ ենք կողմերի հետ աշխատանքներ տանելու մեր մտադրություններին` տևական խաղաղության հասնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930