Բաժիններ՝

Տեխնոլոգիական համալսարանի կառուցումն իմ գաղափարն է. Բիձինա Իվանիշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ տեղեկացված չէ այն մասին, թե Բաթումի քաղաքապետարանը պատրաստվում է տեղափոխվել Տեխնոլոգիական համալսարանի շենք, ինչի մասին երեկ հայտարարել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Դրա հետ մեկտեղ Իվանիշվիլին հայտարարել է, որ այդ ինստիտուտը չի կարող գործել տվյալ շենքում. «Տեխնոլոգիական համալսարանի կառուցումն իմ գաղափարն է, դրա համար ինձ հարկադրեցին գնել ձիարշավարանը և դրա հետ կապված շատ բաներ: Ընդհանուր առմամբ, ես վճարեցի 52 միլիոն դոլար: Ես շատ վճարեցի ճարտարապետներին, մեծ ներդրում արեցի այնտեղ: Այն, ինչ տեղի ունեցավ Բաթումում, ծիծաղելի է:

Երբ ես եկա իշխանության, Սաակաշվիլին խլեց այդ գաղափարը և հայտարարեց, թե կառուցելու է Տեխնոլոգիական համալսարան, սակայն կառուցեց մի շենք, որը չի կարող անվանվել համալսարան: Այդ համալսարանը ոչ մի դեպքում չի կարող գործել այդ շենքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930