Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիացի նախարարի հայտարարությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Ֆրանսիայի կրթության նախարար Վինսենտ Պեյլոնի հայտարարությունը` կապված այս տարվա ապրիլի 24-ին Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ Հայոց ցեղասպանության հետ:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում «անհիմն» է որակվել նախարարի հայտարարությունը, որում ասվում էր, որ հայերի հիշողություններն իրենց բոլորինն է և որ կրթական համակարգը պետք է մեծ դեր խաղա, որպեսզի դա փոխանցվի հաջորդ սերունդներին:

«Նախարար Պեյլոնի հայտարարությունն ամեն տեսանկյունից անընդունելի է: Անթույլատելի է այն, որ Ֆրանսիայի կառավարությունը փորձում է դատապարտել որևէ ժողովրդի անցյալը`չպահպանելով իրավունքի օրենքները, խոսքի ազատությունը և չեզոքությունը: Այդպիսի արտահայտությունները վնաս են հասցնում թուրք-ֆրանսիական հարաբերությունների խոր պատմությանը»:

Տեսանյութեր

Լրահոս