
PKK-ի համակիրները Թուրքիայում ծեծել են ադրբեջանցի ուսանողներին

Haqqin.az-ի փոխանցմամբ` PKK-ի համակիրները Թուրքիայում ծեծել են ադրբեջանցի ուսանողներին: Այս մասին են հայտնել թուրքական թերթերը: Միջադեպը գրանցվել է Էսքիշեհիրում գտնվող Անադոլու համալսարանում:
Նշվում է, որ PKK-ի համակիրները ներխուժել են համալսարան` իրենց հետ բերելով մի շարք պաստառներ, որոնցում գրված է եղել «Քրդստանում տեղ չունեն ֆաշիստներն ու թուրքերը», «Ֆաշիստներին ու թուրքերին վտարենք Քրդստանից»:
PKK-ին համակրող մոտ 80 մարդ, զինված լինելով երկաթյա ձողերով, հարձակվել է բուհի ուսանողների վրա և վիրավորել են շատերին: 13 ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Տուժած ուսանողների թվում հայտնվել են նաև երեք ադրբեջանցիներին: Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում հարձակում գործածներին ձերբակալելու համար: