Քարոզչաքաղաքական այս ճնշմանն դիմաց ԻՊ-ի մի քանի տասնյակ զինյալ ձերբակալելը թատերական ներկայացման մեկ արար է պարզապես: Նման բեմականացումները, թվում է, որ ուշացած են եւ դժվար թե կարողանան փոխել Անկարայի վաստակած հռչակը այս առումներով:
Նրա խոսքով՝ կողմերը «դեռ երբեք չեն եղել հաջողությանն այդքան մոտ, որքան հիմա»: «Կարևոր առաջընթացը ձեռք է բերվել վերջին շաբաթներին»,-նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Օդեսայի նոր մաքսային տերմինալում անձնակազմի ընտրության չափորոշիչը լինելու է մոդելային արտաքինը: Այս մասին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են փոթորկի առաջացման վտանգի մասին, որը կարող է ծովից տեղափոխվել ցամաք: Այս մասին ասվում է Սոչիի քաղաքային ադմինիստրացիայի կայքում:
Չինաստանի արևելյան Չժենզցյան նահանգում տարհանվել է 800 հազար մարդ: Հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով՝ հուլիսի 11-ին շրջանը հզոր թայֆուն կպատուհասի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Եթե դու միանում ես ինչ-որ բանի, պետք է հստակ պատկերացում ունենաս` ինչին ես միանում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժմանը միանալու մասին, նման տեսակետ հայտեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Պերմում բնակելի տան փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Պերմ քաղաքում բնակելի 5 հարկանոց շենք է փլուզվել: Երեք մարդ հոսպիտալացվել է: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող է գտնվել 1941 թվականին ծնված մի կին, ով ապրել է երկրորդ հարկում: Նրան ներկայում որոնում են կինոլոգները:
Մոսկվայի կենտրոնում ծեծել ու թալանել են ԱՄՆ դեսպանության աշխատակցին, հայտնում է Interfax-ը:
Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ, այսօր Վատիկանում կկանգնի դատարանի առաջ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ coub-վիդեո:
Հզոր պայթյուն է որոտացել Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում, հայտնում են տեղի լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով ականատեսներին:
Հունաստանի խորհրդարանը համաձայնել է ընդունել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի դրույթներն ու հավանության է արժանացրել պարտքային խնդի լուծման նոր պլանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները քաղաքական բոլոր ուժերին կոչ արեցին միանալ իրենց։ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ` քաղաքական ուժերն ի սկզբանե պետք է ներգրավվեին շարժման մեջ, միակ բացառությունը, որ քաղաքական ուժերը չէին ներգրավվի, ըստ նրա` կլիներ այն դեպքում, երբ Բաղրամյան պողոտայում ծնվեր նոր քաղաքական ուժ, որը չեղավ։
Հայաստանի քաղաքական կյանքն աստիճանաբար մտնում է արձակուրդային սեզոն, թեև մինչ այդ էլ առանձնապես աչքի չէր ընկնում: Այս տարի քաղաքական արձակուրդից առաջ սովորական դարձած ավանդույթը կոտրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաները, որոնք մի կողմից՝ ստվերեցին առանց այն էլ կիսաստվերում գործող քաղաքական կուսակցություններին, մյուս կողմից՝ ցույց տվեցին վերջիններիս դերի անկումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է լուսանկարիչ Լև Ֆաբրիցիոյի լուսանկարները, որոնցում պատկերված են Շվեյցարիայի գաղտնի ռազմական բունկերները:
Օմար Շարիֆը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա Օմարը փոխել է անունը և կրոնը, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստացել է դատարանի թույլտվությունը՝ կալանք դնել МТС-ի ու VimpelСom-ի 300 մլն դոլար հաշիվների վրա՝ կապված Ուզբեկստանի հեռահաղորդակցության շուկայում կոռուպցիոն գործարքների գործի շրջանակում, հայտնում է Bloomberg-ը:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարում է, որ Հունաստանը Եվրամիության օգնության կարիքն ունի Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից ժամանող փախստականների խնդիրը լուծելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կրասնոյարսկի երկրամասում երկու ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի զոհերի ընտանիքներին կհատկացվի 300 հազարական ռուբլի, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրամասի պաշտոնական պորտալին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին կայցելեն Հայաստան, իսկ հուլիսի 21-ին՝ Ադրբեջան:
Հյուսիսային Օսիայի իշխանությունները Վրաստանից եկող մեքենաներին Երևանի ժամանակով ժ. 21.00-06.00-ն ընկած սահմաններում թույլ չեն տալիս անցնել Վերին Լարսի անցակետով:
Վարկատուների հետ համաձայնության բացակայությունը կհարվածի Հունաստանի բանկային համակարգին արդեն երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպական պետության բանկային ոլորտի ներկայացուցչին:
Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչ Սիմոնա Վիզենբերգը հայտնել է, որ Բավարիայում ձերբակալվել է զինված տղամարդ, որը մեքենայից կրալ է բացել ու սպանել է երկու մարդու:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ համոզում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Եկատերինա (Էկա) Զգուլաձեին զբաղեցնել Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնը, հայտնում է «112 Ուկրաինան»:
Ամերիկացի հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնի խնդրանքը՝ թույլ չտալ Հյուսիսային ծովով նավարկել ֆինվալի միս տեղափոխող Winter Bay նավին, մերժվելու է, հայտնում է «Իզվեստիան»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Վիեննայում՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան ու Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)` որպես գործընկերներ:
Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը:
Բանգլադեշի Միմիենսինգհ քաղաքում նվազագույնը 23 մարդ է մահացել աղքատ ընտանիքներին անվճար հագուստ բաժանելու ժամանակ, հայտնում է BBC-ն: Նվազագույնը 50 մարդ տուժել է: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա: