Բաժիններ՝

Սաակաշվիլին Օդեսայի մաքսայիններին կփոխարինի մոդելային արտաքինով երիտասարդներով

Օդեսայի նոր մաքսային տերմինալում անձնակազմի ընտրության չափորոշիչը լինելու է մոդելային արտաքինը: Այս մասին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Քաղաքական գործիչը քննադատել է Օդեսային մաքսային ծառայությանը: Նա հայտարարել է, որ ներկայիս տեսքով այն այլևս չի կարող աշխատել, այդ իսկ պատճառով կիրառվելու են միանգամայն նոր մոտեցումներ:

«Հեռացվում են բոլոր իրավապահները, կառուցվում է ամբողջությամբ նոր տերմինալ, որտեղ նստելու են անգամ ոչ թե մաքսայինները՝ մենք կհավաքենք մոդելային արտաքին ունեցող երիտասարդների»,- ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ երիտասարդները նստելու են, ժպտալու ու ձևակերպելու են փաստաթղթերը, իսկ մնացած ամեն ինչը կանի համակարգիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031