Բաժիններ՝

Պերմում բնակելի 5 հարկանի շենք է փլուզվել, կան տուժածներ

Պերմ քաղաքում բնակելի 5 հարկանոց շենք է փլուզվել: Երեք մարդ հոսպիտալացվել է: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող է գտնվել 1941 թվականին ծնված մի կին, ով ապրել է երկրորդ հարկում: Նրան ներկայում որոնում են կինոլոգները:

Փլուզման պատճառներից մեկը քննիչները համարում են գրասենյակային տարածքի վերապլանավորումը, Interfax-ին հայտնել են շրջանի քննչական կոմիտեի մամլո ծառայությունից:

«Դիտարկվում է տարբերակը, որ գրասենյակային տարածքներից մեկում, որը գտնվում է քանդված շինության առաջին հարկում, եղել է վերապլանավորում: Ենթադրաբար, գրասենյակային տարածքում կարող էր խանութ լինել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ շենքի փլուզման պատճառը կարող էր լինել շինության կոնստրուկցիայի թուլացումը:
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 238 հոդվածի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031